
Թեհրանի գագաթնաժողովին հրավիրված է նաև ՀԱՄԱ՞Ս-ը

Իրանն իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդին՝ Իսմայիլ Հանիեին, 120 այլ երկրների ներկայացուցիչների շարքում հրավիրել է մասնակցելու Թեհրանի կայանալիք Չմիացման երկրների շարժման գագաթաժողովին, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը հայտնում է, որ այս քայլը կարող է լարվածություն ստեղծել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի և արևմտյան տերությունների միջև, որոնցից շատերը ՀԱՄԱՍ-ը հռչակել են ահաբեկչական:
Հանիեն զեկավարում է Գազայի գոտում ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղը:
2007-ին Աբբասը պարտվել էր ՀԱՄԱՍ-ի հետ կարճատև պատերազմում և այդ ժամանակից նա ղեկավարում է միայն Արևմտյան ափը:
Իրանը հուսով է «դիվանագիտական դրվատանքի» արժանանալ, Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 29-31-ը Թեհրանում, նկատում է Reuters-ը։