Հիշեցնենք, որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս նավթն արդյունահանում է հնացած սարքավորումներով, ինչի արդյունքում աղտոտվում է ծովը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ İRNA իրանական գործակալության, բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին, որպեսզի ստիպի Ադրբեջանին տուգանք վճարել՝ Կասպից ծովն ախտոտելու համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի կարող սատարել ՀՀԿ-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը, Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նախագահին խորհուրդ են տվել չմասնակցել այդ համերգին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպել է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի նորանշանակ, հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ, որն այս պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերի 1-ին:
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն որոշում է կայացրել տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես պնդում է AS-ը, ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նախագահ Խոսու Ուրուտիայի հետ ու խնդրել ընդունել թուրինցիների առաջարկը` 21մլն եվրո:
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
ԱԱՀ-ից ազատվել են նաև երեխաների համար նախատեսված լվացող միջոցները, ինչպես նաև տակդիրները:
Համաձայն նախնական տվյալների` 12 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, բոլորն էլ հոսպիտալացվել են Մաչալա քաղաքի բժշկական հաստատություններ:
Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71 միլիոն 612 հազար 845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92 միլիոն 747 հազար 602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Ցավոք, չեմ կարող օգնել «Շիրակին» վաղվա խաղում, բայց համոզված եմ` «Շիրակն» ի զորու է հաղթել «Գանձասարին» Կապանում: Հաջողություն մեր ակումբին»,-գրել է կիսապաշտանը Facebook-ի իր էջում:
Կանացի հագուստի դիզայները բարկության պահին Նյու Յորքի Empire state building-ի տարածքում կրակել է իր նախկին գործընկերոջը, որից հետո սպանվել է ոստիկանության կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ստացված ահազանքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:
Բելառուսի բիաթլոնի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ավստրիական Զեեֆելդում:
Սպասվում է, որ թայֆունը կղզի կհասնի կիրակի օրը: «Նաբի» անունով մի թայֆուն 2005-ին Ճապոնիայում ավելի քան 20 մարդու կյանք է խլել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է Մարիո Բալոտելիին, որ վերջինս պետք է ավելի շատ աշխատի, եթե ուզում է դառնալ լավագույնը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 6 տարիքային խմբերում (8, 10, 12, 14, 16, 18 տ.) պատանիները պայքարում են Եվրոպայում ուժեղագույնը ճանաչվելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Star թերթին։
ՀՀ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում օգոստոսի 24-ին հրդեհներ են բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել եվ իջեցրել են կառուցատարրը (2մ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, քաշը մոտ 300 կգ):
Այրվել է Գ. Աբրահամյանին պատկանող «Սանյո» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և ներսում 4 անվադող:
Որքան լավատես է կառավարությունը, այնքան հոռետես է բնակչությունը։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ որքան հոռետես է բնակչությունը, այնքան ավելի շատ ձայն է տալիս իշխանությանը։
Սկսվելիք ուսումնական տարվան ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում, որ հանրակրթական դպրոցների 12-ամյա համակարգը կրկին 10-ամյա է դառնալու:
Վրաստանի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեին մերժել են տրամադրել Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտը, որտեղ անվանի ֆուտբոլիստը նախատեսում էր անցկացնել իր հրաժեշտի խաղը։
Գերմանիայի 50-րդ առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:
Վաղը Բեռլինի О2 World արենայում կկայանա Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO տարբերակով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը:
«Տա Աստված, որ մենք սխալ դուրս գանք, բայց պարզվում է` Գալուստը հաստատում է, որ մենք ճիշտ ենք այն հարցում, որ ԲՀԿ-ն եղել է իշխանության սպասարկողը»,- ասում է Պետրոս Մակեյանը:
«Միլանի» նորեկ Ջանպոլո Պացինին հայտարարել է, որ ամեն ինչ կանի թիմի երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար:
Քննելով Apple եւ Samsung ընկերությունների պատենտային պահանջները միմյանց նկատմամբ Սեուլի դատարանը հանգել է այն եզրակացության, որ երկու ընկերություններն էլ խախտել են օրենքը, քանի որ առանց թույլտվության օգտագործել են ուրիշների տեխնոլոգիաները: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմին այսօր հանձնարարել է մշակել մարզային հիվանդանոցների արդյունավետ կառավարվող մոդել. «Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում:
«Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ շոգերի անկման հետ Հմայակ Հովհաննիսյանի ոչ ադեկվատ վիճակը պիտի կարգավորվեր, բայց, փաստորեն, ես սխալվել եմ»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը