
Ողբերգության պատճառով դադարեցվել է Ֆրանսիայի շախմատի առաջնությունը

Ֆրանսիայի շախմատի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ, քանի որ մասնակիցներից մեկի՝ Կրիստիան Բաուերի ընտանիքում տեղի է ունեցել ողբերգություն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մահացել է առաջնության վերին հորիզոնականում գտնվող Բաուերի 4 ամսական որդին։
9 տուրից հետո Բաուերը, Բաքրոն, Ռոման Էդուարդը և Վաշյե-Լագրավը վաստակել էին 7 միավոր։ Այսօր նրանցից առաջին երեք թայ-բրեյքով պետք է որոշեին ուժեղագույնին։ Սակայն Շախատմատի ֆեդերացիան որոշել է դադարեցնել առաջնությունը և հաղթանակը շնորհել Բաուերին, Բաքրոյին, Ռոման Էդուարդին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը