
Ավելի քան 12.000 քրիստոնյա սիրացի արգելափակված են Լիբանանի սահմանին

Ավելի քան 12.000 սիրացի` հիմնականում քրիստոնյա փախստականներիների հեռանալուն խոչընդոտում են սիրիացի ապստամբները. նրանք արգելափակված են Ռաբլե քաղաքում՝ Լիբանանի սահմանից ոչ հեռու, հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Վատիկանի ռադիոն:
Քրիստոնայները արդեն 2 շաբաթ կտրված են արտաքին աշխարհից և չունեն մարդասիրական օգնություն ստանալու հնարավորություն:
Ապստամբները թույլ չեն տալիս օգնություն հասցնել նրանց և կրակ են բացում փախստակաների վրա ամեն անգամ, երբ նրանք հեռանալու փորձ են անում:
Ըստ հիմնադրամի ներկայացուցչի՝ ապստամբ դիպուկահարները արդեն 3 տղամարդու են սպանել. նրանք փորձել էին դուրս գալ արգելափակված գոտուց՝ սնունդ հայթայթելու համար:
Կառույցը միջազգային հանրությանը կոչ է արել անել ամեն հնարավորը` արգելափակված սիրիացի փախստականներին օգնելու համար:
Աղետյալ եկեղեցու սատարման հիմնադրամը մոտ 800 կգ-անոց մարդասիրական բեռներ է հավաքել, որոնք հուսով է առաջիկայում փոխանցել փախստականներին: