Վերելակից տուժածների վիճակը ծանր է
Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, երկու տուժածներն էլ գիտակցության մեջ են: Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ, այսօր կվիրահատեն: Վնասվել է վերջինիս փայծաղը: Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։ Հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքի վերելակը 17-րդ հարկից պոկվել ու ցած է ընկել:
Պարզվել էր, որ նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն: