ՄԻԵԴ-ի որոշումներով 10 տարում պետբյուջեից վճարվել է ընդամենը 287.884 եվրո

2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:

Pastinfo.am-ին  ՀՀ արդարադատության նախարարության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ յուրաքանչյուր հայցի առնչությամբ ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների արդյունքում Դատարանի վճիռներով Հայաստանը պարտավորվել է վճարել ընդամենը 454.694 եվրո, որից 166.810 եվրոն վճարվել է հյուսիսային պողոտայի վերաբերյալ գործերով կառուցապատողների կողմից` փոխհատուցման ենթակա գումարներից:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից ավելի քան 10 տարվա ընթացքում վճարվել է ընդամենը 287.884 եվրո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031