«Միայն 1 հոգին է դեռևս ծանր, ինձ այլևս հարցեր մի տվեք, արդեն զզվել եմ հարցերին պատասխանել». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ փոխտնօրեն

Երեկ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի տանիքի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից դեռևս գնահատվում է ծանր։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլորի վիճակն էլ նորմալ է: Միայն 1 հոգին է դեռևս ծանր: Ինձ այլևս հարցեր մի տվեք, արդեն զզվել եմ հարցերին պատասխանել»,- ասաց Գ.Մանուկյանը:

168.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տուժած Վոլոդյա Մաթևոսյանն ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Մնացած 8 տուժածներիի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։

Հիշեցնենք, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, որի հետևանքով 9 տուժածներ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

 

 

Տեսանյութեր

Լրահոս