Բաժիններ՝

Սախարովի մրցանակը շնորհվեց երկու իրանցիների

Ազատախոհության համար Սախարովի անվան մրցանակը այս տարի շնորհվել է երկու իրանցիների` փաստաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` այս մասին այսօր հայտարարվել է Ստրասբուրգում։

Երկու գործիչները առաջին իրանցիներն են, որոնք արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։

Իրանցի ընդդիմադիր ակտիվիստների շահերը ներկայացնող փաստաբան Նասրին Սոթուդեին անցած տարի երկրի ազգային անվտանգության օրենքները խախտելու մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Ջաֆար Փանահին նմանատիպ մեղադրանքներով 2010 թվականին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ռեժիսորին նաև 20 տարով արգելվել է ֆիլմեր նկարահանել։

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների և ազատախոհության պաշտպանությանը նվիրված գործիչների եւ կազմակերպությունների, այն ներառում է 50 հազար եվրո դրամական պարգև։

Այս տարի մրցանակի հավակնորդների թվում էին բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին եւ ռուսաստանյան Pussi Riot փանք ռոք խումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031