Բաժիններ՝

Միլանից միայն մարզաշապիկն է մնացել. Միխայլովիչ

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ով երկար տարիներ հաջողությամբ հանդես է եկել Ա սերիայում, կարծիք է հայտնել «Միլանի» ներկայիս վիճակի մասին:

««Միլանից» միայն մարզաշապիկն է մնացել: Առանց Տիագո Սիլվայի, Զլատան Իբրահիմովիչի, Նեստայի, Զեդորֆի խաղի անկումն անխուսափելի էր»,- սերբ մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Միլանն» Իտալիայի ընթացիկ առաջնության 8-րդ տուրից հետո վաստակած 9 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 3-րդ տուրում պարտություն կրեց (0:1) իսպանական «Մալագայից»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս