Բաժիններ՝

Ավետիք Գրիգորյանը` Չիգորինի հուշամրցաշարի առաջատար

Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում են 173 շախմատիստներ:

Խաղացված չորս տուրից հետո Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3,5, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը` 3-ական միավոր:

Այսօր արագ շախմատի մրցաշարը կավարտվի, իսկ վաղը կսկսվի փառատոնի գլխավոր մրցաշարը: Այս մասին հաղորդում է Armchess.am-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս