Չեղյալ է համարվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 դրական փորձագիտական եզրակացությունը:

Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում։

Նախարարը ղեկավարվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի N 701-Ն որոշման պահաջներով և հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին 2012թ. հոկտեմբերի 24-ին ներկայացված առաջարկությունները:

Հրամանը սահմանված կարգով ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031