Բաժիններ՝

Եզդիները Երևանում Ջահանգիր աղայի անունով փողոց կունենան

Ամիսներ առաջ «Սինջար» եզդիական հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին դիմում-խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ Երևանի փողոցներից մեկը եզդի զորահրամանատար Ջահանգիր աղայի անունով անվանակոչելու համար: Ինչպես տեղեկացանք Բ. Մուրազիից, երեկ նրան Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ համապատասխան վարչությունը  դիմում-խնդրանքի կապակցությամբ դրական որոշում է կայացրել:

«Մենք պետք է Երևան քաղաքում  ընտրենք համարակալված փողոցներից որևէ մեկը: Նախապատվությունը կտանք այնպիսի փողոցի, որտեղ եզդիական համայնք կա: Ամենայն հավանականությամբ, այդ փողոցը կլինի Նուբարաշեն համայնքում»,- 168.am-ին ասաց Բորիս Մուրազին:

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս