Մեսսիի հետ շփումը լավ բանի չի հանգեցնի. Պիկե
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, ով շարունակում է վերականգնվել վնասվածքից, հետաքրքիր հաղորդագրություն է թողել Twitter-ի իր էջում՝ հիշատակելով իր թիմակիցներ Անդրես Ինյեստային և Լիոնել Մեսսիին: Այս մասին հայտնում է Eurosport-ը:
Պիկեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի վարկածով անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ինյեստայի հայտարարությանը, ով Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում նշել էր Միլանի «Ինտերի» անունը:
«Իմ թիմակից Ինյեստան «Ինտերին» համարում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտ: Սակայն միլանցիները խաղում են այլ մրցաշարում՝ Եվրոպա լիգայում: Ահա թե ինչ է նշանակում շատ ժամանակ անցկացնել Մեսսիի հետ: Դա լավ բանի չի հանգեցնի», – գրել է Պիկեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը