ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում որոշել է, որ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումում մատնանշած միջադեպի ընթացքում ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:
Նախարարի բնորոշմամբ` կոնկրետ այդ դատապարտյալների համար «աչք ու բերան կարելը» սովորական բան է դարձել, այդ կարերից անգամ անցքեր են առաջանում` ինչպես աղջիկների ականջներին:
Կա սիբիրախտի մաշկային, աղիքային, թոքային ձևեր: Հայաստանում, բարեբախտաբար, արձանագրվում է միայն մաշկային տեսակը:
«Եթե նախկինում շատ դեպքերում վիրուսները համակարգչի մեջ հայտնվելով՝ պարզապես ջնջում էին դրանում առկա տեղեկատվությունը, ապա ներկայում վիրուսները նման գործառույթ չունեն, նրանք պարզապես հավաքում են ձեր համակարգչում առկա տեղեկատվությունը»:
27-ամյա Լիանան, ով միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել:
Երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:
Նոյեմբերի 1-ին պատգամավորները պատրաստվում են այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նախատեսում են հանդիպել նաև որոշ ազատազրկվածների:
Այսօր Իսպանիայի Կասերես նահանգի դատարանում քննարկվել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխաիլ Բալակի գործը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1023-ով: Այդ մասին կարելի է կարդալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում:
Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է:
«Բանտային բունտը» գեներացվելու դեպքում կարող է փողոց հանել առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ: Քանի որ Վրաստանի դեպքերը դեռ թարմ են, այդ հեռանկարը կարող է գրավիչ դառնալ նաև Հայաստանում իշխանության դեմ կամ իշխանության համար պայքարողների համար: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկայիս պայմաններում, բնականաբար, նման հեռանկարը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին՝ «Բարգավաճ Հայաստանին»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին, դարձնել Արտաշատի քաղաքապետ: Նշենք, որ Արգամ Աբրահամյանը «Արտֆուդ» ձեռնարկության սեփականատերն է:
Հեռավոր Չեխիայից Հովիկ Աբրահամյանի այսօրվա հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական առևտրում միջնորդի կողմից խաղաքարտերը որոշակիորեն բացելու փորձ: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ այդ բանակցություններում Հ. Աբրահամյանն ավելի շատ հանդես է գալիս ԲՀԿ-ի, քան հարազատ կուսակցության շահերի դիրքերից: Հարազատ խնամին, ինչպես հայտնի է, անգամ հարազատ կուսակցությունից թանկ է:
Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաև ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարևորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Առաջին հորիզոնականում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 645 ձայն (57,54%):
«Մարդուն տալիս ես, ենթադրենք՝ 60.000 կամ թեկուզ 100.000 դրամ, և ասում ես՝ գնա քրեակատարողական հիմնարկում ծառայի, այդ ռիսկային պայմաններում… Դա շատ բարդ ծառայություն է: Այդ մարդը պետք է լավ վճարվի»:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «ոնց որ թե մտադիր չէ առաջադրվելու նախագահական ընտրություններին»:
Մսամթերքի գների նվազումը կապված չէ տարածաշրջանում տարածված սիբիրախտ հիվանդության հետ: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:
Հայաստանի ինտերնետ միությունը կասկածի տակ է դնում Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալները, քանի որ Հայաստանում ոչ միայն տարածված է Կասպերսկու լաբորատորիայի անտիվիրուսները, այլ նաև մի շատ այլ անտիվիրուսներ, այդ թվում՝ avast, Norton Antivirus, Windows Defender և այլն:
«Դուք, կարծում եմ, դրանում համոզված եք, որ մեր կուսակցությունն առաջիկա համագումարի ընթացքում առաջարկելու ա որպես նախագահի թեկնածու գործող նախագահ, մեր կուսակցության նախագահ պարոն Սարգսյանի թեկնածությունը: Մարզպետներն էլ մաքսիմումն անելու են, որպեսզի մեր թեկնածուն ունենա առավելություն մնացած բոլոր թեկնածուներից»:
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվեց Վարդգես Գասպարիի գործի քննությունը: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բողոքում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, ում թիկնապահներն ԱԺ դարպասների մոտ իրեն հրել, գցել էին գետնին:
«Հարսնաքարի» գործով տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ նախորդ դատական նիստից հետո մի կին «հարձակվել է» տուժողների վրա և անպարկեշտ արտահայտություններ արել տուժողների հասցեին, և այսօր այդ կինը գտնվում է դատարանում:
ԱԺ-ում սկսվել են 2013թ. բյուջեի նախագծի` մարզպետարաններին հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ քննարկումները:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում իրականացված շինարարության ծավալները 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 5%-ով` կազմելով 56.7 մլրդ դրամ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հոկտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.4%։ Այդ թվում՝ սպառման ապրանքները թանկացել են 3.9 %-ով, պարենային ապրանքները՝ 3.3, ոչ պարենային ապրանքները՝ 5.7, ծառայությունները՝ 2.3 %-ով։
«Իհարկե, ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեն գցում, բայց չեմ էլ տեսնում»,- ասել է Աբրահամյանը։
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը Գառնիկ Պետրոսյանին նշանակել է ՀՀ գյուղատնտեսության Նախարարի առաջին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում է կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» հերթ են կանգնել «Քրիսթալ Փելըսի» հարձակվողի համար:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Սակայն քիչ անց դատավորը հայտարարել է ընդմիջում: