Մսամթերքի էժանացումը սեզոնային բնույթ է կրում

Մսամթերքի գների նվազումը կապված չէ տարածաշրջանում տարածված սիբիրախտ հիվանդության հետ: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ  գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:

«Սա սովորական երևույթ է: Մսամթերքի գների նվազումը կապ չունի հիվանդության հետ: Գները կնվազեն մինչ նոր տարվա շեմը, ապա սովորականի նման կրկին կթանկանան»:

168.am-ի հարցին` արդյոք սիբիրախտ հիվանդությամբ վարակված մսամթերքն այսօր կարո՞ղ է հայտնվել հայաստանյան սպառողի սեղանին դրսի շուկայից, Գրիշա Բաղյանը պատասխանեց. «Այսօր նման տվյալներ չկան: Դա պարզելու համար` խորը հետազոտություն է անհրաժեշտ: Սակայն, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031