«Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիահայերին օգնելու նպատակով բանկային հաշվեհամար է բացել

Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում է կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ սիրիահայությանն օժանդակելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կանոնակարգել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրներում անցկացվող դրամահավաքները և վերահսկել գործընթացը:

Սիրիայի հայ համայնքի ազգային իշխանության համակարգող մարմինը կտնօրինի և ըստ նպատակահարմարության կօգտագործի հավաքագրված գումարները: Խնդրին առնչվող հարցերով մեր հայրենակիցները կարող են դիմել նաեւ ՀՀ սփյուռքի նախարարություն:

Ստորև նշվում են հաշվեհամարները`

HSBC Bank Armenia
9, V. Sargsyan Str. Yerevan Armenia

SWIFT: MIDLAM22

001-002195-102 (USD)

001-002195-104 (EUR)

001-002195-001 (AMD)

Սիրիահայերի օժանդակության խնդիրների հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն +374 10 58 56 01 /107/, ինչպես նաև զանգահարել «Հայաստան» համահայկական հիմնադրամ +374 10 56 01 06 /105/ հեռախոսահամարներով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս