
Շինարարությունն անկում է ապրում

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում իրականացված շինարարության ծավալները 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 5%-ով` կազմելով 56.7 մլրդ դրամ:
Այդ թվում՝ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունը կազմել է 7.8 միլիարդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատ՝ նվազել է 7.2%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալներն աճել են 25,3%-ով՝ կազմելով 11.8 միլիարդ դրամ: Կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարության ծավալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 11.1%-ով՝ կազմելով 29.2 մլրդ դրամ:
Ամենամեծ աճն է գրանցել միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունը. 90.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 5.83 մլրդ դրամ: