Բաժիններ՝

Հայաստանի ինտերնետ միությունը կասկածի տակ է դնում Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալները

Հայաստանի ինտերնետ միությունը կասկածի տակ է դնում Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալները, քանի որ Հայաստանում ոչ միայն տարածված է Կասպերսկու լաբորատորիայի անտիվիրուսները, այլ նաև մի շատ այլ անտիվիրուսներ, այդ թվում՝ avast, Norton Antivirus, Windows Defender և այլն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` հավելելով, թե սխալ է ընդամենը մեկ անտիվիրուսի կիրառման վերաբերյալ տվյալներն ընդհանրացնել ողջ երկրի համար:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը՝ ըստ Կասպերսկու լաբորատորիայի վերջերս հրապարակած տվյալների՝  Հայաստանը ինտերնետ-վիրուսների վտանգի ենթակա երկրների թվում է: Մանրամասն տես այստեղ.

«Մենք համաձայն ենք, որ Հայաստանը բարվոք վիճակում չէ գտնվում, բայց երրորդ տեղի համար մենք կասկածներ ունենք: Կասպերսկու լաբորատորիայի տվյալները իրատեսական չեն»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ կան շատ ավելի տարածված պաշտպանական միջոցներ՝  Windows-ում, Linux-ում և այլն: Բացի այդ, հաշվի չեն առնվել նաև Android օպերացիոն համակարգերով աշխատող օգտատերերին:

Կարդացեք նաև

Գ. Սաղյանը նշում է նաև, որ Հայաստանը համակարգչային գիտելիքների տիրապետելու և անվտանգության տեսակետից գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում, որ անհրաժեշտ է հակավիրուսային ծրագրեր կիրառել կամ անհրաժեշտ է լիցենզիոն ծրագրեր օգտագործել, քանի որ ոչ լիցենզիոն ծրագրերը կարող են վիրուսակիր լինել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս