
«Ես բավականաչափ մտադիր եմ թեկնածությունս դնել, Աստված տա` գրանցեն». Արամ Կարապետյան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «ոնց որ թե մտադիր չէ առաջադրվելու նախագահական ընտրություններին»:
«Դե հիմա Ադիբեկյանն է, կարծիք է ասել: Ճիշտն ասեմ. ես մտադիր եմ թեկնածությունս դնել: Նորմալ է, մարդ է, կարծիք է հայտնել: Ընդհակառակը, ես բավականաչափ մտադիր եմ, Աստված տա` գրանցեն»,- 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան Ահարոն Ադիբեկյանի երոնշյալ հայտարարությանը, ասաց Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ա.Ադիբեկյանը նմանատիպ կարծիք էր հայտնել նաև Հայ հեղափոխական դաշնակցության մասին, թե ՀՅԴ-ն մտադիր չէ ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով, ինչն իր հերթին 168.am-ի հետ զրույցում հերքել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: