Բաժիններ՝

Մանչեսթեր Յունայթեդը և Տոտենհեմը պայքարում են Զահայի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» հերթ են կանգնել «Քրիսթալ Փելըսի» հարձակվողի համար: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը: Բրիտանական մամուլը հաղորդում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման նախաշեմին հարձակվող Վիլֆրիդ Զահայի նկատմամբ հետաքրքրությունը շատ արագ աճում է:

Եթե նախկինում հաղորդվել էր ֆուտբոլիստի ծառայություններով միայն «Արսենալի» հետաքրքրված լինելու մասին, ապա այժմ խաղացողին ակտիվորեն հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: Կա տեղեկություն, որ հարձակվողը չի վրիպել նաև «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» աչքից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Քրիսթալ Փելըսը» կաշխատի 20 մլն ֆուտն ստերլինգ ստանալ 19-ամյա հարձակվողի դիմաց: Այնուամենայնիվ, բանակցությունները կսկվեն հունվարից և նախնական գինը կլինի 10 մլն ֆունտ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031