Գասպարին բավարարված է
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվեց Վարդգես Գասպարիի գործի քննությունը: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բողոքում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, ում թիկնապահներն ԱԺ դարպասների մոտ իրեն հրել, գցել էին գետնին:
ԱԺ էթիկայի հանձնաժողովը նիստին հրավիրել էր ինչպես Սամվել Ալեքսանյանին, այնպես էլ արդգես Գասպարին, սակայն ներկա էր միայն Վ. Գասպարին:
Նիստից հետո 168.am-ի հարցին, թե` բավարարվա՞ծ եք արդյունքներից, Վարդգես Գասպարին պատասխանեց, թե ըստ ընթացակարգի` քննարկվող գործը գաղտնի է, և ինքը չի կարող մանրամասներ հաղորդել: Սակայն նա նշեց, որ բավարարված է հանձնաժողովից. «Բավարարված եմ, որովհետև ես դրանից հետո նորից ցույցեր եմ արել ու ինձ ոչ մի պատգամավոր կամ պատգամավորի թիկնապահ չի խանգարել: Ես շարունակելու եմ պայքարել քաղաքացիների իրավունքների համար»,- ասաց նա: