Բաժիններ՝

ԱՄՆ դատարանը հանել է Samsung-ի պլանշետի վաճառքի արգելքը

ԱՄՆ դատարանը հանվել է Samsung ընկերության Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքի արգելքը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշենք, որ Samsung-ի պլանշետի վաճառքի արգելքը  նշանակվել էր այս տարի հունիսի վերջին Apple ընկերության պահանջով:

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը դատական հայցով դիմել էր դատարան՝ Samsung-ի կողմից արտոնագրերի խախտման մեղադրանքով: Արդյունքում արտոնագրային վեճում  Samsung-ը պարտվեց, սակայն, ի վերջո դատարանը ընդունել է, որ այս արտոնագիրը չի խախտվել Samsung-ի կողմից: Արդյունքում Samsung-ի սարքավորման արգելքը հոկտեմբերի 1-ից պաշտոնապես հանվել է Քալիֆորնիայի  Սան-Խոսե քաղաքի Դաշնային դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է երկու ընկերությունների հարաբերություննները բավական լարված են՝ միմյանց մեղադրանքները և դատական գործընթացները տարբեր երկրներում դեռևս շարունակվում են՝ արտոնագրերի ապօրինի օգտագործման հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031