
«Ժառանգությունը» բոյկոտելու է քվեարկությունը

Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք բոյկոտելու են Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:
«Ինձ նաև անհասկանալի է խորհրդարանական մեծամասնության կեցվածքը, որը փոխարեն ընդդիմանար, ընդվզեր, որ այդ միջնորդությունը չներկայանար խորհրդարան, փորձում է համոզել, որ այն բխում է խորհրդարանի շահերից, և ամենակարևորը՝ Օսկանյանի շահերից,- ասաց Ռ. Հակոբյանը՝ հարցնելով,- Արդյո՞ք Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որը խորհրդանշում է կոռուպցիան»:
Պատգամավորի ասելով՝ այս խորհրդարանն ունի ավանդույթներ՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմելիությունից զրկելու:
Ըստ Ռ. Հակոբյանի` ինքը չի կարծում, թե այդ միջնորդությունն ԱԺ ներկայացնելու նախաձեռնությունը Աղվան Հովսեփյանինն է: նա վստահ է, որ դա իշխանությունների նախաձեռնություննէ, ուստի դիմելով Ա. Հովսեփյանին` խնդրեց հետ վերցնել միջնորդությունը: Հակառակ դեպքում` «Ժառանգություն» բոյկոտելու է այդ քվեարկությունը: