 
                        «Ոչ մի ըտենց բան չկա». Սամվել Ալեքսանյան
 
                                    ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե սկսել է վաճառել իր ունեցվածքի մեծ մասը և նպատակ ունի բիզնեսը տեղափոխել արտերկիր.
«Հավաստի չեն էդ լուրերը, չկա ըտենց բան»,- ժպտալով պատասխանել է Ալեքսանյանը:
Քանի որ վերջին շրջանում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ հայ գործարարները սկսել են դժգոհել իրենց հանդեպ իշխանությունների և մասնավորապես Սերժ Սարգսյանի վարած «հարկային» քաղաքականությունից, և սկսել են ունեցվածքն ու բիզնեսը արտասահման տեղափոխելու գործընթաց, Սամվել Ալեքսանյանից կայքը հետաքրքվել է, թե արդյո՞ք ինքը նման վտանգ տեսնում է և առաջիկայում նման մտադրություն ունի՞: Գործարարը դարձյալ ծիծաղել է և նշել, որ նման մտադրություններ չունի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        