
Apple ընկերության նոր iPad Mini-ի ներկայացման ժամկետն արդեն հայտնի է

Apple ընկերությունն իր նոր iPad Mini պլանշետը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի հոկտեմբերի 10-ին, որից հետո սարքավարումը վաճառքում կհայտնվի 12 շաբաթ անց: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, սակայն, որ որոշ լրատմամիջոցների տեղեկատվության համաձայն` Apple ընկերության նոր պլանշետը կներկայացվի հոկտեմբերի 17-ին, իսկ վաճառքը կմեկնարկի արդեն նոյեմբերի սկզբին:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` նոր iPad mini-ի էկրանր լինելու է 7.85 դյույմ, իսկ սարքի արժեքը կլինի 200-300 դոլարի սահմաններում:
Ըստ փորձագետների՝ նոր պլանշետն իր դիզայնով հիշեցնում է iPhone 4S-ը: Սպասվում է, որ նոր սարքի համար Apple ընկերությունը հրավիրատոմսեր է ուղարկելու, ինչպես նոր iPhone-ի պարագայում էր: Նշենք, որ, որպես կանոն, Apple ընկերությունը ԶԼՄ-ներին հրավիրատոմսեր է ուղարկում միջոցառումից մեկ շաբաթ առաջ: