
2017-2018թթ. խաղողի հումքի պակաս կլինի

«Գինեգործության ոլորտը զարգացնելու համար այսօր առկա խաղողի հումքը բավարար է: Գյուղատնտեսները կարողանում են ապահովել շուկայի ներկայիս պահանջները» ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
Նրա խոսքով` թեև խաղողի հումքի սակավություն ներկայումս չի գրանցվում, սակայն հեռահար նպատակների դեպքում, Հայաստանը չի ունենա անհրաժեշտ քանակությամբ խաղողի հումք: «Կան հեռահար նպատակներ, որոնք պահանջում են խաղողի առատ բերք, բայց մինչ 2020թ., դեռ 2017-2018թթ. սկսած, կառաջանա խաղողի սակավություն, ինչը թույլ չի տա իրականացնել մի շարք ծրագրեր: Այս իսկ պատճառով կարևորվում են հումքի ապահովման խնդիրները»,- նշեց ՀՀ Էկոնոմիկայի վարչության պետ Հայկ Միրզոյանը: