Գինեգործական ոլորտը մասնագետներ չունի

«2012թ. առաջին կիսամյակի դրությամբ, գինեգործության ոլորտում արտադրվել է մոտ 1.67 մլրդ ՀՀ դրամի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճի տեմպ արձանագրելով 111.7 տոկոսի չափով»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Նրա խոսքով` առկա են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն գինեգործական ոլորտի աճն ու զարգացումը: Ըստ այդ ծրագրերի, նախատեսվում է ոլորտն ապահովել որակյալ և համապատասխան քանակությամբ խաղողի հումքով,  ստեղծել միջազգային չափանիշների որակի վերահսկման համակարգի ամբողջականացում և համապատասխանեցում, ինչպես նաև` գինեգործական արտադրությունների և ժամանակակից մասնագետներով ոլորտի վերազինում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, արդեն ընթանում են երկրում առկա գինեգործական գործարանների վերազինման աշխատանքները: Նա նաև փաստեց, որ տեղական շուկան չունի որակյալ գինեգործներ, ոլորտում մասնագետների պակաս կա: «Այն մասնագետները, որ պատրաստվում են, ունեն առավել շատ տեսական գիտելիքներ, քան գործնական: Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք  գինեգործության ոլորտը զինել դրսի համալսարաններին համապատասխան և որակյալ կադրերով»,- նշեց Հայկ Միրզոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031