 
                        Երևանում ավելի քան 200 գիտնականներ կմասնակցեն գիտաժողովի
 
                                    Հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության «Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» III գիտաժողովը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: Գիտաժողովում կամփոփվեն օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում վերջին տարիներին իրականացվող կարևորագույն արդյունքները:
Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 200 գիտնականներ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից: Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն 6 պլենար նստաշրջան, ստենդային զեկույցներ: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 4-ին:
Նշենք, որ գիտաժողովը նվիրվում է հայտնի հայ քիմիկոսների`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սարգիս Վարդանյանի ծննդյան 95-ամյակին և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շալիկո Բադանյանի ծննդյան 80-ամյակին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        