
Քոչարյանն այսօր կխոսի Օսկանյանի մասին

Շուտով կտարածվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կայացրած որոշման վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, որ Ռ. Քոչարյանի տեսակետը կհրապարակվի այսօրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը: