Օսկանյանին հանձնեցին

Քիչ առաջ Աժ-ում ավարտվեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի փակ, գաղտնի քվեարկությունը: 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ընդունվեց:

168.am-ի թղթակցի փոխանցմամբ` քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր:

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և անկախ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանն ու Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ-ն ԱԺ-ում ներկայացված է 68 պատգամավորներով, իսկ ՕԵԿ-ը` 6:

ՀՀԿ-ից այսօրվա նիստից բացակայում էին` Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանն ու Դավիթ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031