Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են

168.am-ի հարցին, թե արդյոք ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձե՞լ է արտերկրից, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Եթե Ձեր հարցի հիմքում հետաքրքրությունն է՝ արդյո՞ք պարոն Ծառուկյանը համակարգում, ղեկավարում, կոորդիանացնում ու առաջանորդում է խմբակցությունը և խմբակցության գործունեությունը, ապա այդտեղ վարանելու կամ կասկածելու կարիք բացարձակապես չկա: Այսինքն՝ պարոն Ծառուկյանը մշտապես առաջնորդում, համակարգում, ղեկավարում և կոորդինացնում է և՛ խմբակցության, և՛ քաղաքական խորհրդի գործունեությունը»:

Այսօր ԱԺ-ումշրջանառվող խոսակցությունների համաձայն` ուրբաթ օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Համաձայն այդ խոսակցությունների` Գ. Ծառուկյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել Ս. Սարգսյանից՝ արտերկրից վերադառնալուց հետո  որոշ հարցերի հետ կապված հստակ որոշում կայացնելու համար:

Լրագրողներից մեկի հարցին, թե տեղյա՞կ եք այդ հանդիպման մասին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե ինքը տեղյակ է լինում միայն իրականում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Մարինե Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս