Բաժիններ՝

146 միլիարդ դոլար՝ չօգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց

Երբևէ մտածե՞լ եք, թե էլեկտրաէներգիայի ծախսի առումով որքան կխնայեիք, եթե, օրինակ, սենյակից 5 րոպեով դուրս գալու ընթացքում անպայման անջատեք հեռուստացույցը, կամ տան լույսերը անգամ 2 րոպեով անտեղի միացրած չթողնեք, եթե սենյակում չեք։

Ամերիկացիները ոչ միայն մտածել են, այլ կոնկրետ հաշվարկ են արել։ Պարզվել է, որ փաստացի չօգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց այս երկրում ամեն տարի վճարվում է 146 միլիարդ դոլար (ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն ԱՄՆ-ում կազմում է 443 միլիարդ դոլար)։

Ընդ որում, ամերիկյան գիտնականները հաշվարկներ են կատարել նաև այլ անտեղի ծախսերի համար։ Այսպես, ամերիկացիները տարվա կտրվածքով 69 միլիարդ դոլար վատնում են կազինոներում,  31 միլիարդ՝ վիճակախաղի տոմսեր գնելու վրա, 6 միլիարդ՝ երբեք չօգտագործվող նվեր-քարտերի վրա, 76 միլիարդ՝ գազավորված ըմպելիքներ գնելու վրա, և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս