Բաժիններ՝

Տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպումը

Հոկտեմբերի 4-5-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում: Հանդիպման նպատակն է՝ ներկայացնել ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբում Հայաստանի նախագահության 1 տարվա ընթացքում ՍՏՀԿ անդամ-երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացումները, ինչպես նաև քննարկել հաստատված գործունեության ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից մշակված ՍՏՀԿ աշխատանքային խմբի պորտալը, ՍՏՀԿ ինկուբատորների և տեխնոպարկերի ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ՍՏՀԿ-ԱՄՆ համագործակցության ծրագիրը, ինչպես նաև՝ այս տարի հուլիսին Կորեայի կառավարության կողմից իրականացված սեմինարի արդյունքները, նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, հունական «Իներգո» տեխնոլոգիական կենտրոնի և ռումինական UBIT ինկուբատորի կողմից իրականացված «Տեխնոլոգիաների փոխանցման ցանց ՍՏՀԿ տարածաշրջանի համար» ծրագրի արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս