ԲՀԿ-ն վիրավորվա՞ծ է ՀՀԿ-ից

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրինխանյանից 168.am-ը հետաքրքրվեց, այնուամենայնիվ, սպասո՞ւմ էիք քվեարկության նման արդյունքների, ինչին ի պատասխան, նա ասաց. «Տվյալ պարագայում անէական են իմ սպասելիքները, որովհետև ես սպասում էի, որ ավելի նվազ կոմֆորմիստական երևույթ տեղի կունենա, իսկ հիմա տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Հարցին, թե ԲՀԿ-ն վիրավորվա՞ծ է ՀՀԿ-ից, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «ԲՀԿ-ն զգում է հստակ վերաբերմունք կուսակցության հանդեպ, ինչպես մենք հայտարարել էինք այս երևույթի հետ կապված մեր քաղաքական խորհրդի՝ Ձեզ և մնացած լրատվամիջոցներին ներկայացված հայտարարության մեջ: Մենք սա որակել ենք ՝որպես հստակ վերաբերմունք, դիրքորոշում, գործողություններ կուսակցության եմ»:

Հիշեցնենք, որ այսօր Աժ-ն 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը` այդպիսով Վարդան Օսկանյանին զրկելով անձեռնմխելիությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031