
Հուսով էի՝ կհաղթենք Կրիլյա Սովետովին. Յուրա Մովսիսյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ «Կրիլյո Սովետովի» հետ խաղում վաստակած 1 միավորը վատ արդյունք չէ:
«Ես հույս ունեի, որ կհաղթենք այս խաղում, քանի որ շատ պահեր ունեինք: Սակայն «Կրիլյա Սովետովը» նույնպես լավ թիմ է: Այն, որ կարողացանք 1 միավոր վաստակել, նույնպես վատ արդյունք չէ: Սա ֆուտբոլ է, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, այնպես որ չի կարելի հստակ ասել, թե ում պատճառով չհաջողվեց 3 միավոր վաստակել», – Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Կրիլյա Սովետով» – «Կրասնոդար» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Մովսիսյանը դարձավ 1 գոլի հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը