Բաժիններ՝

Շիրակը ևս մեկ քայլով մոտեցավ առաջատարին

Հայստանի առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասն ու ևս մեկ քայլով մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Միկային»: Գյումրեցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ  Դավիթ Հակոբյանը (25՛, 32՛): Այժմ «Շիրակն» իր ակտիվում ունի 49 միավոր ու այժմ «Միկային» զիջում է ընդամենը 3 միավորով և վերջինիցս 1 հանդիպում պակաս է անցկացրել:

«Միկան» այսօր նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատից»: Հանդիպման 54-րդ րոպեին միակ գոլը խփեց Ռաֆայել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղերում «Փյունիկը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության էր հասել «Իմպուլսի» նկատմամբ, իսկ «Բանանցն» ու «Գանձասրաը» չէին կարողացել գրավել միմյանց դարպասները:

24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Միկա 24 16 4 4 40 23 52
Շիրակ 23 15 4 4 40 23 49
Իմպուլս 24 11 5 8 41 38 38
Փյունիկ 23 11 3 9 43 32 36
Գանձասար 23 8 7 8 24 20 31
Ուլիս 24 7 5 12 29 35 26
Բանանց 23 3 8 12 23 37 17
Արարատ 24 4 2 18 18 51 14

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս