
Վիկ Դարչինյանը հաղթում է Օրլանդո դել Վալեին և նվաճում NABF-ի չեմպիոնական գոտին

Թեթեևագույն քաշային կարգում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն (38 հ., 5 պ., 1ո.) այս գիշեր Լաս Վեգասում պարտության է մատնել պուերտորիկացի Լուիս Օրլանդո դել Վալեին (16 հ., 1պ., 0ո.) և նվաճել NABF տարբերակով չեմպիոնական գոտին:
Թեև բուքմեյքերն ու շատ մասնագեներ չէին հավատում Վիկի հաղթանակին, առավել ևս, եթե մարտը շարունակվեր մինչև 12 ռաունդ, բայց մեր հայրենակիցն ապացուցեց որ դեռ վաղ է իրեն աութսայդեր համարել և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ (99:91, 99:91, 96:94): Նշենք, որ այս պարտությունն առաջինն էր պուերտորիկացու կարիերայի ընթացքում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը