Լևոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը
«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնայանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ հաղթել մրցաշարային աղյուսակի առաջատար իտալացի Ֆաբիանո Կարուանային և վաստակած 7 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:
27-րդ քայլից սկսած Լևոնը բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Մինչև 55-րդ քայլը քչերը կարող էին կասկածել Արոնյանի հաղթանակին, սակայն 55-րդ քայլին Լևոնը կոպիտ սխալ թույլ տվեց և Կարուանան կարողացավ հավասարեցնել դիրքը: Եվս 18 քայլ հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:
Այս տուրի մյուս 2 պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան: Վիշավանաթհան Անանդը (Հնդկաստան) ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, իսկ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (Իսպանիա):
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. | Կարուանա | 11 |
2. | Արոնյան | 7 |
3. | Կարլսեն | 6 |
4. | Անանդ | 5 |
5. | Վալեխո | 3 |
6. | Կարյակին | 3 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը