
Տորեսն իր 75-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսի` Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալի» դարպասը խփած գոլն իսպանացի ֆուտբոլիստի համար թվով 75-րդն էր անգլիական Պրեմիեր լիգայում:
2007 թվականից սկսած, երբ Տորեսն «Ատլետիկոյից» տեղափոխվեց Անգլիա, Պրեմիեր լիգայում նրանից շատ գոլի հեղինակ են դարձել միայն 2 ֆուտբոլիստներ`Ուեյն Ռունին (88 գոլ) և Ռոբին վան Պերսին (80 գոլ):
Նշենք, որ Ֆերնանդո Տորեսը եվրոպական էլիտ առաջնություններում դարձել է 150 գոլի հեղինակ: Հետաքրքրական է, որ Տորեսն Իսպանիայում ևս 75 գոլ է հեղինակել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը