Սնոյին վախեցրել էր դեֆիբիլյատորի աշխատանքը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հոլանդիայի առաջնության «Ֆեյենորդ» – «Նեյմեգեն» մրցավեճում կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ էր առել:
Ընկնելով խոտածածկին` ֆուտբոլիստը բռնել էր սիրտն ու օգնության էր կանչում խաղընկերներին:
«Էվանդերի սիրտը կանգ էր առել, ինչին հաջորդել էր նրան փոխպատվաստված դեֆիբիլյատորի արձագանքը: Հենց դրա աշխատանքն էլ շոկի մեջ էր գցել ֆուտբոլիստին:
Դա շատ էր վախեցրել Սնոյին, ինչը նկատելի էր նրա աչքերում»,-նշել է «Ֆեյենորդի» բժիշկ Կասպեր վան Էյկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը