
Երեխաների 70%-ը գիրանում է բուհ ընդունվելուն պատրաստվելու ընթացքում

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատրաստվելու ընթացքում դեռահասները քաշ են հավաքում: Նոր հետազոտությունը պնդում է, որ քաշի ավելացում հիմնականում դիտվում է նախապատրաստման առաջին տարվա ընթացքում, ինչը կարող է շատ ավելի մեծ սպառնալիք լինել, քան մարդիկ պատկերացնում են:
Ինչպես հաղորդում է health.com-ը, Ալաբամայի համալսարանի գիտնականները հետևել են 131 երեխաների առողջությանն ու պարզել, որ նրանց 70%-ը քաշի ավելացում են ունեցել: Այն երեխաները, ովքեր 18% ճարպակալում են ունեցել, արդյունքում ավելի են գիրացել, ու նրանց ճարպակալման մակարդակը հասել է 31%-ի: Քաշի ավելացումը գիտնականները պայմանավորում են սրճարաններում սննդի օգտագործման, ակտիվության պակասի, ինչպես նաև` գիշերային պարապմունքների հետ, որոնք հաճախ ուղեկցվում են տարբեր սննդամթերքների օգտագործմամբ:
Այս շրջանում քաշի ավելացումից խուսափելու համար` գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր սնվել, շատ օգտագործել բանջարեղեն, ջուր և ակտիվ կենսակերպ վարել: