
Դեմբա Բա. Ձեռքով խփած գոլը դժբախտ պատահար էր

«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան, ով ձեռքով գրավել էր «Ռեդինգի» դարպասը, հերքում է, որ դա միտումնավոր էր արված, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ֆերգին փոխանցում կատարեց, ու ես փորձում էի հարվածել դարպասին: Ցավոք, վրիպեցի ու գնդակը դիպավ իմ ձեռքին, ինչից հետո ընթացավ դեպի դարպասը: Ես միտումնավոր չեմ խփել ձեռքով, դա դժբախտ պատահար էր:
Այո, դա դժբախտություն է «Ռեդինգի» համար, բայց մյուս կողմից դա իմ թիմի վաստակած միավորն է»,- ընդգծել է սենեգալցի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ երկու թիմերի միջև մրցավեճն ավարտվել էր ոչ ոքի` 2:2:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը