Բաժիններ՝

Չեմ սավառնում ամպերում. Մխիթարյանի հարցազրույցը` իտալացի լրագրողներին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք արտագնա հանդիպումից առաջ հարցազրույց է տվել իտալացի լրագրողներին:

«Մենք գնում ենք Թուրին` այդ այցելությունից առավելագույնը քաղելու մտադրությամբ: Չարժե մոռանալ, որ դրանից հետո պետք է խաղանք «Չելսիի»` Եվրոպայի չեմպիոնների հետ: Մենք մտադիր ենք ամեն կերպ մոռանալ նախորդ մրցաշրջանի անհաջողության մասին, երբ «Շախտյորը» խմբում զբաղեցրեց վերջին տեղը: Անձամբ ես պատրաստ եմ ամենամեծ մարտահրավերներին:

Այո, այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում հասցրել եմ դառնալ 15 գոլի հեղինակ, սակայն դա միմիայն իմ թիմակիցների շնորհիվ է: Բացի այդ, ես չեմ սավառնում ամպերում, ամուր կանգնած են գետնին: Ֆուտբոլում քեզ հաճախ միայն մեկ հնարավորություն է տրվում` կամ դու այն օգտագործում ես, կամ էլ` հավերժ կորցնում:

Խաղադաշտում ես փորձում եմ սառնասիրտ լինել, որպեսզի օգտագործեմ բոլոր պահերս: Ես հարձակվում եմ խորքից, իսկ առհասարակ, Միրչա Լուչեսկուն խաղադաշտի ողջ երկայնքով գործելու ազատություն է տալիս», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս