«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն շուտով լավ մարզավիճակ ձեռք կբերի:
Հասարակության կասկածները, որ մեր բյուջետային միջոցներն արդյունավետ չեն կառավարվում, տարօրինակորեն համընկավ այդ նույն միջոցների յուրացման մասին իշխանությունների ունեցած տեղեկատվության հետ: Հետևաբար` առաջիկա շաբաթներին մեզ նոր բացահայտումներ ու հետաքրքիր տեղեկություններ են սպասում:
Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: Երեխաների ամսական 20.000 դրամ վաստակող հայրը դեռ սարերում է: Մշտապես սարերում գտնվող այդ մարդը երկու տարի անց էլ ինձ համար մնաց անծանոթ: Սպիտակում ժամանակը կանգ է առել:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Զոհված զինծառայողների մայրերը, մոտեցել են Շտեֆան Ֆյուլեին և ներկայացրել իրենց պահանջները, նրանք հորդորել են ԵՄ հանձնակատարին մուտք չգործել կառավարության շենք:
Նախարարի ներկայացրած թվերը ոմանց մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեցին, մինչդեռ Ս. Կարապետյանի մոտ նկատվում էր ակնհայտ հուզմունք, վերջինիս ձեռքերն անգամ դողում էին:
«Վախենում եմ», շատ այլանդակ «վախենում եմ»: Ես ի՞նչ ունեմ` ես մի հատ կյանք չունե՞մ, կամ իմ էրեխեքին պիտի կպնեն: Ինչի՞ց վախենամ: Ես վախենալու բան չունեմ: Իմ վախը 88 թվից ա կոտրվել` պատերազմի ժամանակ ա իմ վախը կոտրվել:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 6-րդ տուրի «Չելսիի» հետ խաղից առաջ գոհունակություն է հայտնել, որ «ազնվականների» կազմում այլևս չի խաղում Դիդյե Դրոգբան:
«Մի քանի օրից Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի մասնակի շահագործման»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:
Մի քանի օր մեր հեռուստաեթերի գլխավոր հերոսը հաշմանդամ Մարիամ Փափազյանն էր, ում անօրինական կարգով բուժօգնություն չէին ցուցաբերել, սակայն այդ մասին հեռուստաալիքները միայն «խոսում» են Սերժ Սարգսյանի` Առողջապահության նախարարին «նախատելուց» հետո:
Նա կոչ է արել նաեւ ջանքերը կենտրոնացնել կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ այդ պարագայում միայն Հայաստանը կարող է իրացնել իր հսկայական պոտենցիալը:
«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի, առաջատար Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Նեյմարի մասին, ով շուտով կարող է համալրել կատալոնացիների շարքերը:
Կոմպոզիտոր անվանվելու համար այնքան բան պետք է սովորես, այնքան երկար ճանապարհ պետք է անցնես: Ով քիչ բան գիտի, նրան թվում է, որ շատ բան գիտի: Բայց դա այդպես չէ: Այնքան առարկաներ կան, որոնք անցնելուց հետո միայն դու կհասկանաս, թե ինչ է կոմպոզիտոր ասվածը, ինչ է երգը: Իհարկե, լինում են նաև բացառություններ, որ առանց մասնագիտական կրթության կարողանում են գրել մեկ պրոֆեսիոնալ երգ:
26-ամյա երգչուհուն առաջնահերթ առաջարկվել է նաև մեքենայի վերանորոգման լավ սրահ, որտեղ կարող է տեսքի բերել այն:
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստն այս առիթով հայտարարել է, որ երկու դերասան-շոումեններին ռեյթինգային հաղորդման մեջ հանդես գալ արգելել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը: Ըստ վերջինի՝ դա բխում է նոր պայմանագրից, որը Մարտիրոսյանն ու Սվետլակովը ստորագրել են ТНТ հեռուստաալիքի հետ:
«Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանա 5-6 տոկոսով հեռանալ քաղաքականությունից, քանի որ ինքը քաղաքականություն մտել է մեծ ֆուրորով»,- ասաց «Ժառանգության» անդամը:
Իսրայելը պահանջում է հետաքննել տվյալ փաստը և հետագայում թույլ չտալ նման դեպքի կրկնություն:
«Ասել, որ ինչ-որ ուղիղ կապ կա տեսասկավառակի որակի և մարդու տեսողության վատթարացման միջև` սխալ կլինի, բայց այն, որ վատ որակի ամեն տեսակ ապրանք կարող է բացասաբար ազդել առողջության վրա` դա հաստատ է: Լարվածությունը, հաճախակի թարթելու ցանկությունը, աչքերի կարմրությունը կարող են առաջացնել խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն մարդու համար»։
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, ինչը թուրքական TRT Haber լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում:
Ալոինը կիրառվում է որպես լուծողական, ցավամոքիչ և հակամանրէ միջոց։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը։
Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսիմ Բեգը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` սեպտեմբերի 29-ին նա օծելու է եզդիների սրբավայրը: Երեկ նրան ուղեկցում էր եզդիների հոգևոր խորհուրդն՝ իր 12 անդամներով: Հայաստանաբնակ եզդիները շքեղ ընդունելություն էին կազմակերպել՝ իրենց առաջնորդի այցը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով:
Բակո Սահակյանը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար: Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
Ձայներ նմանակողը
Մեր տեղեկություններով` իրականում Վ. Ղուկասյանը ցանկանում է ճանապարհ հարթել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար և Հ. Աբրահամյանի հետ հանդիպման պատճառը հենց դա է եղել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է իրավիճակը կարգավորել ընթացիկ մեկ տարվա ընթացքում: Իր հերթին՝ Աշխատանքի նախարար Միշել Սապենն այդ խնդիրն անվանել է «լուծելի»:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ս/թ սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, նստարանի վրա դրված, 76-ամյա Զինաիդա Ս.-ին պատկանող պայուսակից բացահայտ հափշտակել է 50 հազար դրամ եւ դիմել փախուստի:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան կարծում է, որ Ոսկե գնդակի ամենաարժանի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին է:
Ի պատասխան Աբրահամ Բախչագուլյանը մի շարք ընկերությունների անուններ թվարկեց, այդ թվում` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի, որոնք 2011-2012 թվականներին իրականացրել են Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծում:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: