Բարսելոնայի փոխնախագահը` Վիլանովայի, Մեսսիի և Նեյմարի մասին
«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի, առաջատար Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Նեյմարի մասին, ով շուտով կարող է համալրել կատալոնացիների շարքերը:
«Տվյալ պահին Վիլանովայի մարզչական աշխատանքը 10 բալանոց համակարգով 9 կգնահատեմ: Նա հստակ գիտի` ինչ է ակնկալում թիմից: Մեզ դուր է գալիս Տիտոյի աշխատանքը:
Մեսսի՞ն: Նա այստեղ` «Բարսելոնայում» է դարձել պրոֆեսիոնալ: Լիոնելն այստեղ է մեծացել, ճանաչում ստացել և բազում տիտղոսների արժանացել: Գումարն իր տեղն ունի, դա դեռ կլինի, բայց չեմ կարծում, որ արգենտինացին այսքան երջանիկ կլիներ որևէ այլ ակումբում:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա բոլորդ գիտեք, որ նրա պայմանագիրը «Սանթոսի» հետ ավարտվում է 2014 թվականին: Նա այն ֆուտբոլիստն է, ով ամբողջությամբ համապատասխանում է մեր թիմին: Դեռևս ոչինչ չենք վճարել նրա համար: Այդուհանդերձ, եթե բրազիլացին որոշի կարիերան շարունակել Եվրոպայում, ապա մենք կտանք նրան այդ հնարավորությունը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում La Gladeria-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը