«Ես լավ մարդ եմ». Վարդան Ղուկասյան

Քիչ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս է եկել Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից և 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ խորհրդարան էր եկել էր` ԱԺ նախագահին հոկտեմբերի 7-ին Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին հրավիրելու համար:

Ղուկասյանն ասել է, որ Հ. Աբրահամյանն ընդունել է իր հրավերը: 168.am-ի թղթակցի հարցին` Հ. Աբրահամյանի հետ հանդիպել էիք Ձեր ապագայի հետ կապված հարցերը քննարկելո՞ւ համար, Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Ոչ, ապագան անորոշ է»:

Մեր տեղեկություններով` իրականում Վ. Ղուկասյանը ցանկանում է ճանապարհ հարթել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար և Հ. Աբրահամյանի հետ հանդիպման պատճառը հենց դա է եղել:

Պատասխանելով ԱԺ-ում իրեն հանդիպած լրագրողներից մեկի հարցին, թե որտե՞ղ է այժմ գտնվում իր որդին` Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ, ինչպես հայտնի է, հետախուզում է հայտարարված, Վ. Ղուկասյանն ասել է. «Գնացել է արջ որսալու»: Իսկ ի պատասխան հարցի` թե նեղացա՞ծ է ՀՀԿ-ից և հնարավո՞ր է առաջիկայում փոխի կուսակցությունը, Գյումրիի նախկին քաղաքապետը պատասխանել է, որ ինքն առաձնապես կուսակցականացված մարդ չէ և այլ կուսակցության անդամակցելու ծրագրեր չունի:

Կարդացեք նաև

Վ. Ղուկասյանը նշել է, որ ներկայումս իր հիմնական նպատակը դստեր նշանածի սպանության բացահայտումն է: Վերջում` դիմելով լրագրողներին, Վ. Ղուկասյանն ասել է. «Իմացեք, որ ես լավ մարդ եմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930