Բաժիններ՝

Ոսկե գնդակի ամենաարժանի ֆուտբոլիստը Չավին է. Կեյտա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան կարծում է, որ Ոսկե գնդակի ամենաարժանի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին է:

«Չավին անհավանական խաղացող է, ով արդեն քանի տարի է բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Իր կարիերայի ընթացքում նա բազում տիտղոսներ է նվաճել, հենց այդ պատճառով էլ կարծում եմ` նա արժանի է Ոսկե գնդակին: Այդուհանդերձ, վստահ եմ, որ այդ մրցանակին չարժանանալու դեպքում էլ նրա կարիերայում ոչինչ չի փոխվի: Նա վաղ տարիքից խաղում է «Բարսելոնայում»: Թե՛ Չավիի, թե՛ «Բարսելոնայի» համար հրաշալի կլինի, եթե նա կարիերան հենց կատալոնական ակումբում ավարտի»,- Կեյտայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս