Ֆրանսիայում գործազրկության ցուցանիշը հասել է վերջին 13 տարվա առավելագույնին
Ֆրանսիայի գործազրկությունն անցել է երեք միլիոնի ցուցանիշը: Օգոստոսի հաշվարկներով գործազուրկների թիվը հասել է 3.011 միլիոնի, իսկ մասնակի աշխատանքի տեղավորվածների հետ միասին ընդհանուր թիվը կազմել է 4.5 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է՝ նման վիճակագրության հավաքագրումից սկսած:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է իրավիճակը կարգավորել ընթացիկ մեկ տարվա ընթացքում:
Իր հերթին՝ Աշխատանքի նախարար Միշել Սապենն այդ խնդիրն անվանել է «լուծելի»:
Միևնույն ժամանակ, տնտեսագետ Էրիկա Էյերի խոսքերով, որպեսզի ստաբիլանա գործազրկության մակարդակը, երկիրը պետք է ցուցադրի ՀՆԱ-ի տարեկան առնվազն 1% աճ: Գործազրկության ցուցանիշը կրճատելու համար հարկավոր է տարեկան առնվազն 1.5-2% աճ:
Կառավարության կանխատեսման համաձայն, ՀՆԱ-ն 2012թ. Կավելանա՝ 0,3, իսկ 2013թ`1.2%-ով: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կանխատեսվում է տնտեսական անկում՝ 0,1 տոկոս: Երկրորդ կիսամյակում աճը զրոյական է եղել:
Սեպտեմբերի 28-ին Օլանդը կհրապարակի իր առաջին տարեկան բյուջեն, որը կանխատեսում է հարկերի և խնայողությունների հաշվին եկամտի ավելացում՝ 30 միլիարդ եվրո: Այսպիսով, կառավարությունը կավելացնի տնտեսության աջակցության հնարավորությունը: Միևնույն ժամանակ Օլանդը խոստացել է հաջորդ տարի 3%-ով նվազեցնել բյուջեի դեֆիցիտը:
Reuters գործակալության փոխանցմամբ, Գերմանիայում գործարկության 6,8% մակարդակը պահպանվել է: Գործազուրկների թիվն այնտեղ ավելացել է 9000-ով, որն ավելի քիչ է, քան կանխատեսել էին վերլուծաբանները: