Արթիկի շրջանում մի կնոջ տնից զենք-զինամթերք են առգրավել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն այցելել են Սարալանջ գյուղի 54-ամյա մի բնակչուհու տուն, որտեղ նա ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է տանը կից անասնագոմի ամբարում պահվող 32 տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, «ԱԿ-74» ինքնաձիգի 3 պահունակ, 5,45 մմ տրամաչափի 222 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացիրի 77 փամփուշտ` իր շղթայով, և 100 գ վառոդ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս