Բռնվել է տարեց կնոջ պայուսակից փող գողացած անձը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել 54-ամյա Խաչիկ Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ս/թ սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, նստարանի վրա դրված, 76-ամյա Զինաիդա Ս.-ին պատկանող պայուսակից բացահայտ հափշտակել է 50 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս